Քոչարյանը Փաշինյանին անվանել է «սպառնալիք օրենքի գերակայությանը» - Mediamax.am

8582 դիտում

Քոչարյանը Փաշինյանին անվանել է «սպառնալիք օրենքի գերակայությանը»


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Ինչո՞ւ է Հայաստանի վարչապետը սպառնալիք օրենքի գերակայությանը» վերնագրով հոդված է հրապարակել Euractiv.com կայքում:

 

Կայքը նշում է,  որ Հայաստանի նախկին նախագահը «այս հոդվածն ուղարկել է բանտից»:

 

Ծավալուն հոդվածում Ռոբերտ Քոչարյանը գրում է, որ անօրինական կերպով շարունակում է կալանված մնալ:

 

«Ես շարունակում եմ ապօրինաբար բանտում պահվել, քանի որ ընդդիմադիր քաղաքական գործիչ եմ, որը քննադատում է Նիկոլ Փաշինյանի անսահման պոպուլիզմը»,- գրում է նախկին նախագահը:

 

Հոդվածում Ռոբերտ Քոչարյանը հիշեցնում է, որ 2008թ. մարտի 1-ից դեպքերից հետո Նիկոլ Փաշինյանը դատապարտվել էր 7 տարվա ազատազրկման:

 

«Կոչ եմ անում Եվրոպայի խորհրդի եւ Եվրամիության ղեկավարներին միանալ ինձ եւ Հայաստանի իշխանություններից պահանջել լիարժեք պահպանել մարդու իրավունքների միջազգային ստանդարտները, ներառյալ արդար դատավարությունը եւ պաշտպանությունը խտրականությունից»,- գրում է նախկին նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին