Կանզասի պատվիրակությունը հարգել է երկրաշարժ զոհերի հիշատակը - Mediamax.am

2741 դիտում

Կանզասի պատվիրակությունը հարգել է երկրաշարժ զոհերի հիշատակը


Լուսանկարը` ԱՄՆ դեսպանություն

Լուսանկարը` ԱՄՆ դեսպանություն

Լուսանկարը` ԱՄՆ դեսպանություն


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ Կանզաս նահանգից ժամանած պատվիրակությունն այսօր մասնակցել է Սպիտակի երկրաշարժի 30-րդ տարելիցին նվիրված միջոցառումներին:

Պատվիրակությունը ղեկավարել են նահանգապետ Ջեֆ Քոլյերը եւ Կանզասի ազգային գվարդիայի հրամանատար, գեներալ-մայոր Լի Թաֆանելին:

 

Ջեֆ Քոլյերը ՀՀ կառավարությանն է փոխանցել հռչակագրեր, որոնցով դեկտեմբերի 6-ը Կանզաս նահանգում հռչակվում է որպես Հայաստանի եւ Կանզասի միջեւ գործընկերության օր, իսկ դեկտեմբերի 7-ը՝ Սպիտակի երկրաշարժի հիշատակի օր:

 

Նահանգապետի կապերը Հայաստանի հետ սկիզբ են առել 1988-ից, երբ որպես  ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության Օտարերկրյա աղետների օգնության գրասենյակի ներկայացուցիչ գործուղվել է Հայաստան ամերիկյան առաջին խմբերից մեկի կազմում ՝ սնունդ ու առաջին անհրաժեշտության պարագաներ հասցնելու երկրաշարժից փրկվածներին:

 

Հայաստանում է Կանզասի ազգային գվարդիայի հրամանատարը

Կանզասի ազգային գվարդիան այս տարի տոնում է Հայաստանի հետ գործընկերության 15-ամյա հոբելյանը:

 

Այս ընթացքում իրականացվել են մի շարք ծրագրեր ու փոխանակումներ զինված ուժերի, արտակարգ իրավիճակների արձագանքման, իրավապահ գործունեության, բիզնեսի, առողջապահության, հանրային առողջապահության, կրթական եւ մարդասիրական հարցերի շուրջ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին