exclusive
3638 դիտում

5/10/15. Բաքու- Ջեյհան կառուցման մեկնարկը, ԼՂՀ ԱԳՆ նոր ղեկավարը


Հեյդար Ալիեւը եւ Ջորջ Բուշը
Հեյդար Ալիեւը եւ Ջորջ Բուշը

Լուսանկարը` REUTERS

Կարեն Միրզոյանը
Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` Արցախի ԱԳՆ

Ռուբեն Վարդանյանը 2007 թվականին
Ռուբեն Վարդանյանը 2007 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքսը գործարկում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնելու իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-24

Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման մեկնարկը

Սեպտեմբերի 18-ին կայացավ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի կառուցման մեկնարկի արարողությունը:

Այդ առիթով ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշը ուղերձ էր հղել Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի նախագահներին՝ հայտարարելով, որ « Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղը Արեւելք-Արեւմուտք էներգետիկ միջանցքի կենտրոնական բաղադրիչն է»:

Հեյդար Ալիեւը եւ Ջորջ Բուշը Հեյդար Ալիեւը եւ Ջորջ Բուշը

Լուսանկարը` REUTERS


«Համագործակցության ոգին եւ Ադրբեջանի, Վրաստանի եւ Թուրքիայի կառավարությունների կառուցած վստահությունը կարող են օրինակ հանդիսանալ նոր գործընկերների եւ տարածաշրջանի այլ երկրների մասնակցությամբ համագործակցության զարգացմանն ուղղված հետագա ջանքերի համար», - ասված էր ԱՄՆ  նախագահի ուղերձում:

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2007 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-24

«Տրոյկա Դիալոգ»-ը գնեց  «Հայներարտբանկը»

Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանը սեպտեմբերի 21-ին «Հայաստանի բանկային շուկայի կարեւորագույն գործարք» անվանեց «Տրոյկա Դիալոգ»-ի կողմից «Հայներարտբանկի» ձեռքբերումը:

Նա հույս էր հայտնել, «Տրոյկա Դիալոգ»-ի նման հեղինակավոր խաղացողի մուտքը հայաստանյան բանկային շուկա կնպաստի մրցակցությանը, նոր բանկային ծառայությունների ներմուծմանը եւ Հայաստանի նկատմամբ օտարերկրյա ներդրողների հետաքրքրության աճին:
Ռուբեն Վարդանյանը 2007 թվականին Ռուբեն Վարդանյանը 2007 թվականին

Լուսանկարը` Ֆոտոլուր


«Տրոյկա Դիալոգ» ընկերության նախագահ Ռուբեն Վարդանյանը ասել էր, որ «մեր գործընկեր «Ամերիա» ընկերության հետ մենք երկար ժամանակ  ուշադիր հետեւում էինք Հայաստանի ֆինանսական շուկայի զարգացմանը»: Ռուբեն Վարդանյանը նշել էր, որ «Տրոյկա Դիալոգ»-ը եւ «Ամերիան» մտադիր են «Հայներարտբանկի» հիման վրա ստեղծել ներդրումային բանկ:

«Տրոյկա Դիալոգ»-ի կողմից ստեղծված հիմնադրամը բրիտանացի գործարար Վաչե Մանուկյանից 13 մլն դոլարով ձեռք էր բերել «Հայներարտբանկի» բաժնետոմսերի 96%-ը:

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2012 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-24

Կարեն Միրզոյանը գլխավորեց ԼՂՀ ԱԳՆ

Սեպտեմբերի 22-ին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության (ԼՂՀ) նախագահ Բակո Սահակյանը այցելել էր ԼՂՀ արտաքին գործերի նախարարություն եւ ներկայացրել նորանշանակ նախարար Կարեն Միրզոյանին:

Արցախի ղեկավարն ասել էր, որ Կարեն Միրզոյանը փորձառու դիվանագետ է, ով նոր որակ կհաղորդի ԼՂՀ արտաքին գործերի նախարարության աշխատանքին:
Կարեն Միրզոյանը Կարեն Միրզոյանը

Լուսանկարը` Արցախի ԱԳՆ


Մինչ այդ պաշտոնին նշանակվելը Կարեն Միրզոյանը զբաղեցրել էր ՀՀ արտաքին գործերի նախարարության Սահմանակից երկրների վարչության պետի, Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունում (ՍԾՏՀ) ՀՀ մշտական ներկայացուցչի, Հայաստանում ԼՂՀ մշտական ներկայացուցչի պաշտոնները:

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am