5/10/15. Քոչարյանը Թբիլիսիում էր, Շտայնմայերը՝ Երեւանում - Mediamax.am

exclusive
7391 դիտում

5/10/15. Քոչարյանը Թբիլիսիում էր, Շտայնմայերը՝ Երեւանում


Ռոբերտ Քոչարյանը եւ Միխայիլ Սաակաշվիլին 2004թ. հոկտեմբերի 22-ին
Ռոբերտ Քոչարյանը եւ Միխայիլ Սաակաշվիլին 2004թ. հոկտեմբերի 22-ին

Լուսանկարը` REUTERS

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Էդվարդ Նալբանդյանը
Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Լուսանկարը` Ֆոտոլուր

Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը 2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում
Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը 2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում

Լուսանկարը` REUTERS


Մենք ապրում ենք հասարակությունում, որի շատ անդամներ այլեւս իրենց կյանքն առանց Ֆեյսբուքի ու այնտեղ իրենց կարծիքը հայտնելու չի պատկերացնում: Միգուցե, դա ունի որոշակի առավելություններ: Իսկ թերությունն է այն, որ այս կամ այն բուռն քննարկման մասնակիցները չեն հիշում, կամ էլ ընդհանրապես չգիտեն, թե ինչ է եղել Հայաստանում, օրինակ, 5, 10 կամ 15 տարի առաջ:

 

Այդ բացը լրացնելու ցանկությամբ Մեդիամաքս-ը վարում է 5/10/15 խորագիրը, որն ամեն շաբաթ ներկայացնում է իրադարձությունները, որոնք տեղի էին ունենում Հայաստանում 5, 10 եւ 15 տարի առաջ:

 

•    15 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2004 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-27

 

Ջանքերի համաձայնեցում

 

Հոկտեմբերի 22-ին Հայաստանի եւ Վրաստանի նախագահներ Ռոբերտ Քոչարյանը եւ Միխայիլ Սաակաշվիլին Թբիլիսիում քննարկել էին «Եվրոպական Հարեւանություն Քաղաքականության» շրջանակում երկու երկրների ջանքերի համաձայնեցման հարցերը:

 

«Մենք ցանկանում ենք, որպեսզի մեր համագործակցությունը ԵՄ-ի հետ այդ նոր ծրագրի շրջանակներում լիարժեք բնույթ կրի եւ չլինի դեկլարատիվ»,- ասել էին երկու երկրների նախագահները:

Ռոբերտ Քոչարյանը եւ Միխայիլ Սաակաշվիլին 2004թ. հոկտեմբերի 22-ին Ռոբերտ Քոչարյանը եւ Միխայիլ Սաակաշվիլին 2004թ. հոկտեմբերի 22-ին

Լուսանկարը` REUTERS

Հոկտեմբերի 23-ին Ռոբերտ Քոչարյանը Թբիլիսիում Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ հանդիպմանն ասել էր, որ Հայաստանը եւ Վրաստանը կարող են ստեղծել փորձագետների խումբ, որը փաստաթուղթ կմշակի Եվրոպական Միության «Եվրոպական Հարեւանության Քաղաքականության» շրջանակներում երկու երկրների առաջնահերթությունների մասին:

 

Հայաստանի նախագահը նկատել էր, որ Եվրոպական Միությունը դեռ պատրաստ չէ ձեւակերպել իր առաջարկները «Եվրոպական Հարեւանության Քաղաքականության» շրջանակում: «Մենք կարող են օգտագործել այս պահը` մեր ակնկալիքների մասին ավելի ակտիվ հայտարարելու մասին»,- ասում էր Ռոբերտ Քոչարյանը:

 

•    10 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-27

 

Հոկտեմբերի 27-ի զոհերին նվիրված հուշարձանը

 

Հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային ժողովի այգում տեղի էր ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության զոհերի հիշատակին նվիրված հուշակոթողի բացման արարողությունը

Լուսանկարը` Ֆոտոլուր

Արարողությանը ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն, վարչապետ Տիգրան Սարգսյանը, կառավարության անդամներ, պատգամավորներ, զոհերի հարազատները:

Լուսանկարը` Ֆոտոլուր

1999 թվականի հոկտեմբերի 27-ին Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվեցին խորհրդարանի խոսնակ Կարեն Դեմիրճյանը, վարչապետ Վազգեն Սարգսյանը, խորհրդարանի փոխխոսնակներ Յուրի Բախշյանը եւ Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերով նախարար Լեոնարդ Պետրոսյանը, ԱԺ պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Միքայել Քոթանյանը, Հենրիկ Աբրահամյանը:

 

Ահաբեկչական խումբը գլխավորում էր Նաիրի Հունանյանը: Խմբի կազմում էին Կարեն Հունանյանը, Էդուարդ Գրիգորյանը, Վռամ Գալստյանը, Դերենիկ Բեջանյանը: 2003 թվականի դեկտեմբերի 2-ին դատարանը նրանց դատապարտեց ցմահ ազատազրկման:

 

•    5 ՏԱՐԻ ԱՌԱՋ. 2014 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 21-27

 

Գերմանիան պատրաստ է օգնել Թուրքիային «անցյալից դասեր քաղել»

 

Հոկտեմբերի 23-ին Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը Երեւանում հայտարարել էր, որ Գերմանիան պատրաստ է օգնել Թուրքիային դասեր քաղել եւ ընդունել սեփական անցյալը, սակայն նման ցանկություն պետք է գտնվի հենց Թուրքիայում: 

Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Էդվարդ Նալբանդյանը Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը եւ Էդվարդ Նալբանդյանը

Լուսանկարը` Ֆոտոլուր

«Թուրքիայի ղեկավարների հետ մեր զրույցներում մենք նշում ենք, որ բարդ հարյուրամյակից հետո Գերմանիան եւ Ֆրանսիան գտել են հաշտության ճանապարհը, որովհետեւ չեն լռել եւ մոռացության չեն մատնել պատմության սարսափելի իրադարձությունները»,- նշել էր Շտայնմայերը:

 

Հանդիպում Փարիզում

 

Հոկտեմբերի 27-ին Փարիզում կայացել էր Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի արդյունքում բարձր մակարդակի բանակցությունները շարունակելու մասին պայմանավորվածություն էր ձեռք բերվել:

Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը 2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը 2014թ. հոկտեմբերի 27-ին Փարիզում

Լուսանկարը` REUTERS

«Խաղաղ բանակցություններում առաջընթաց արձանագրելու համար հանդիպման մասնակիցները կարեւորել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում երկխոսության շարունակումը եւ վստահության ամրապնդման ուղղությամբ ջանքերը: Ընդգծվել է հակամարտության խաղաղ կարգավորման այլընտրանքի բացակայությունը»,- ասված էր ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Արա Թադեւոսյան

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին