ԱՄՆ դեսպանը ծանոթացել է ՊՆ ազգային համալսարանի ստեղծման ծրագրին - Mediamax.am

5916 դիտում

ԱՄՆ դեսպանը ծանոթացել է ՊՆ ազգային համալսարանի ստեղծման ծրագրին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի գրասենյակ


Երեւան: Մեդիամաքս: ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն այսօր ծանոթացել է ամերիկյան մոդելով Հայաստանում Պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի ստեղծման ծրագրերին:

Ինչպես հայտնում է ՊՆ մամուլի ծառայությունը, Հայաստանում ԱՄՆ դեսպանության պատվիրակությունը՝ դեսպան Ռիչարդ Միլսի գլխավորությամբ, այսօր հյուրընկալվել է ՊՆ Ազգային-ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում:

 

Ինստիտուտի պետ, պաշտպանության նախարարի խորհրդական, գեներալ-մայոր Հայկ Քոթանջյանը հյուրերին ներկայացրել է Ինստիտուտի զարգացման ներկա փուլը եւ գործունեության գիտական արգասիքները: Հյուրերը ծանոթացել են նաեւ Հայաստանի Պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքներին:

 

Հայկ Քոթանջյանը ամերիկացի դիվանագետներին ներկայացրել է Պաշտպանական ազգային-հետազոտական համալսարանի ստեղծման ուղղությամբ իրականացված նորարարական աշխատանքները՝ նշելով Ինստիտուտի գիտնական-վերլուծաբանների՝ ԱՄՆ-ի Պաշտպանական ազգային համալսարանում անցկացվող գիտական ստաժավորումների կարեւորությունը:

 

Դեսպան Միլսը, իր հերթին, կարեւորել է ամերիկյան մոդելով Հայաստանում ազգային համալսարանի ստեղծման ծրագիրը՝ այն համարելով պաշտպանական-անվտանգային ոլորտում հայ-ամերիկյան համագործակցությանը որակական նոր մակարդակ հաղորդելուն ուղղված ինտելեկտուալ հարթակ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին