Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել - Mediamax.am

5393 դիտում

Տավուշում պայմանագրային զինծառայող է զոհվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Տավուշի մարզի հայկական դիրքերի ուղղությամբ հակառակորդի արձակած կրակոցների հետեւանքով այսօր գիշեր պայմանագրային զինծառայող է զոհվել:

Այս մասին լրագրողներին հայտնել է ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ զոհված զինծառայողը 1975թ. ծնված Հայկ Դեւոյանն է:

 

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, երեկ ուշ երեկոյան եւ այս գիշեր Ադրբեջանի զինված ուժերը տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից, այդ թվում՝ ականանետներից, շարունակել են կրակ արձակել Տավուշի մարզի սահմանամերձ բնակավայրերի եւ հայ դիրքապահների ուղղությամբ:

 

Անդրադառնալով նախորդ օրվա կրակոցներին` Արծրուն Հովհաննիսյանն ասել է, որ հակառակորդը կրակ է արձակել տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից (մեծ տրամաչափի գնդացիրներ ու դիպուկահարներ, 60 եւ 80 մմ տրամաչափի ականանետներ):

 

Նա հավելել է, որ հակառակորդը եւս կորուստներ է ունեցել, ինչի մասին նաեւ ադրբեջանական լրատվամիջոցներն են հայտնում:

 

Վերջին երկու օրերին հակառակորդի գնդակից վիրավորվել է երկու քաղաքացիական անձ եւ ժամկետային երկու զինծառայող:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին