ՀՀ ՊՆ. Բաքվի սադրանքներն անպատասխան չեն մնա - Mediamax.am

6635 դիտում

ՀՀ ՊՆ. Բաքվի սադրանքներն անպատասխան չեն մնա


Արծրուն Հովհաննիսյանը
Արծրուն Հովհաննիսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Երեկ երեկոյան եւ մինչեւ ուշ գիշեր Ադրբեջանի զինված ուժերը շարունակել են խախտել հրադադարի ռեժիմը Հայաստանի հետ պետական սահմանին: Տավուշում հակառակորդը կրակ է բացել նաեւ խաղաղ բնակչության ուղղությամբ:

Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:

 

Հիշեցնենք, որ Տավուշում երեկ վիրավորվել է պայմանագրային մեկ զինծառայող եւ քաղաքացիական երեք անձ: 

 

Արծրուն Հովհաննիսյանի փոխանցմամբ՝ հայկական կողմի պատասխան գործողություններից հետո միայն կեսգիշերին հակառակորդի կրակոցները դադարել են: ՊՆ խոսնակը նկատել է, որ նախօրեին վերջին օրերի համեմատ ավելի քիչ կրակոցներ են արձակվել:

 

«Ադրբեջանի եւ ոչ մի սադրանք անպատասխան չի մնալու»,- հայտարարել է ՊՆ խոսնակը՝ հավելելով, որ իրավիճակը սահմանին վերահսկելի է:

 

Արծրուն Հովհաննիսյանը հորդորել է նաեւ չշփոթել ՀՀ-ում անցկացվող «Շանթ 2015» հրամանատարաշտաբային ռազմավարական զորավարժությունները սահմանին տիրող իրավիճակի հետ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին