ՌԴ ռազմակայանում մեկնարկել են դիպուկահարների մրցումները - Mediamax.am

5848 դիտում

ՌԴ ռազմակայանում մեկնարկել են դիպուկահարների մրցումները


Լուսանկարը` Ռուսաստանյան ռազմակայանի մամուլի ծառայություն

Լուսանկարը` Ռուսաստանյան ռազմակայանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ռուսաստանյան ռազմակայանի «Կամխուդ» բարձրադիր զորավարժարանում մեկնարկել է դիպուկահարների մրցումները, որոնց մասնակցում են միամսյա նախապատրաստական կուրս անցած միավորման ավելի քան 100 դիպուկահարներ:

Մասնակիցները մրցելու են հաստիքային զենքից 100-ից մինչեւ 1,5 հազ. մ հեռավորության վրա գտնվող տարբեր թիրախների խոցման ճշգրտության մեջ, ձեռքի տակ եղած ու բնական առարկաների օգնությամբ քողարկվելու կարողության, անծանոթ տարածքով աննկատ տեղաշարժվելու, պայմանական թշնամուն միանման մարդկանց խմբում գտնելու, առաջին իսկ կրակոցով նրան վերացնելու եւ կրակային դիրքից աննկատ հեռանալու մեջ:

 

Ինչպես հայտնում է Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունը, մրցույթը բարդացնում են շոգ եղանակային պայմանները եւ բարձրադիր տեղանքը, ինչը ազդում է մասնակիցների դիմացկունության եւ հրաձգային զենքի բալիստիկական ցուցանիշների վրա:

 

«Դիպուկահարների ստորաբաժանումների զինծառայողների հատուկ պատրաստությունը ազդում է նրանց ֆիզիկական պատրաստվածության վրա՝ ջրային, լեռնային, դժվարանցանելի խոչընդոտներ հաղթահարելիս լեռնային բարդ տեղանքներում լիարժեք հանդերձանքով»,- նշել է դիպուկահարային ստորաբաժանման հրամանատար, կապիտան Իսաեւը:

 

Մրցման ավարտին դիպուկահարները մարտավարության, ինժեներային պատրաստվածության, տեղագրության, կապի ու հետախուզության նորմատիվներ կհանձնեն, ինչը նույնպես կազդի նրանց արդյունքների վրա:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին