Սարգսյանը եւ Սվիտալսկին խոսել են ԵՄ հետ կապերը ընդլայնելու մասին - Mediamax.am

5514 դիտում

Սարգսյանը եւ Սվիտալսկին խոսել են ԵՄ հետ կապերը ընդլայնելու մասին


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Եժի Մարեկ Նովակովսկին ու  Վիգեն Սարգսյանը
Եժի Մարեկ Նովակովսկին ու Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու հետ քննարկել է համագործակցության հնարավորությունները ԵՄ համընդհանուր անվտանգության եւ պաշտպանական քաղաքականության շրջանակներում:

Դեկտեմբերի 6-ին կայացած հանդիպմանը Վիգեն Սարգսյանը նշել է, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը երկկողմ ձեւաչափով պլանային համագործակցություն է իրականացնում ԵՄ անդամ մի շարք պետությունների հետ եւ կարեւորել է եվրոպական կառույցների հետ շփումների ակտիվացումը Հայաստան-Եվրոպական Միություն ընդհանուր քաղաքականության շրջանակներում:

 

Վիգեն Սարգսյանն ընդունել է նաեւ Լեհաստանի դեսպան Եժի Մարեկ Նովակովսկուն:

Եժի Մարեկ Նովակովսկին ու  Վիգեն Սարգսյանը Եժի Մարեկ Նովակովսկին ու Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

ՀՀ պաշտպանության նախարարը կարեւորել է պաշտպանական բնագավառում երկկողմ համագործակցությունը` հաշվի առնելով Իրաքում կոալիցիոն գործողությունների ընթացքում հայ եւ լեհ զինծառայողների համատեղ փորձը, ինչպես նաեւ ռազմական եւ ռազմատեխիկական համագործակցության բարձր մակարդակը:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին