Հայաստանն ու Հունաստանը կընդլայնեն պաշտպանական կապերը - Mediamax.am

6961 դիտում

Հայաստանն ու Հունաստանը կընդլայնեն պաշտպանական կապերը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Դեկտեմբերի 19-ին Աթենքում կայացած հանդիպմանը Հայաստանի եւ Հունաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանը եւ Պանայոտիս Կամենոսը քննարկել են երկկողմ համագործակցության օրակարգը:

Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել երկկողմ համագործակցության խորացման եւ ընդլայնման, մի շարք ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ, հաղորդում է ՊՆ լրատվական ծառայությունը:

 

Քննարկվել են նաեւ տարածաշրջանային եւ միջազգային անվտանգությանն առնչվող հարցեր:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին