Վիգեն Սարգսյանը առաջարկել է Գյումրիում պաշտպանական ՀՁ հիմնել - Mediamax.am

10715 դիտում

Վիգեն Սարգսյանը առաջարկել է Գյումրիում պաշտպանական ՀՁ հիմնել


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն արդիական է համարում Գյումրիում հայ-ռուսական ռազմաարդյունաբերական համալիրի ստեղծումը:

«Դա կարող է դառնալ Ռուսաստանի եւ Հայաստանի հարեւան Իրանի միջեւ գործնական եւ ռազմատեխնիկական համագործակցության հարթակ՝ թույլ տալով դուրս գալ հարեւան երկրների՝ Ռուսաստանի համար ավանդական սպառազինության շուկաներ: Գյումրիում համատեղ ռազմաարդյունաբերական արտադրության շրջանակում աշխատատեղերի ստեղծումը կարող է քաղաքում ժողովրդագրական վիճակի բարելավման գործոն դառնալ եւ ամրացնել տեղի բնակչության սոցիալական կապերը ռուսաստանյան ռազմակայանի ծառայողների հետ»,- ասել է Վիգեն Սարգսյանը Lenta.ru-ի հետ հարցազրույցում:

 

Խոսելով հայկական բանակի զինատեսակների մասին՝ նախարարն ասել է, որ «ռազմավարական զսպման համակարգի շրջանակում բանակը շարունակում է զինվել ճշգրիտ խոցման միջոցներով, որպեսզի հավանական հակառակորդի մոտ ցանկություն չառաջանա կրկնելու ռազմական արկածախնդրությունները»:

 

«Զինված ուժերը պետք է իրենց ներդրումն ունենան երկրի տնտեսության զարգացման գործում՝ ռեսուրսների ավանդական սպառողից վերածվելով տնտեսական զարգացման շոգեքարշի: Այդ գաղափարը կյանքի կոչելու համար մենք այժմ աշխատում ենք, որպեսզի Հայաստանի ռազմաարդյունաբերական համալիրը «փակ ակումբից» վերածենք «բաց գործընկերության», որին կարող են մասնակցել ոչ միայն տեղական, այլեւ օտարերկրյա ընկերություններն ու գիտական կենտրոնները»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին