Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՆԱՏՕ-ն խոչընդոտ չէ ՀՀ-ՌԴ կապերի համար - Mediamax.am

8634 դիտում

Վիգեն Սարգսյանն ասել է, որ ՆԱՏՕ-ն խոչընդոտ չէ ՀՀ-ՌԴ կապերի համար


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ասել է, որ ԼՂ բանակցային գործընթացն այն հարթակներից է, որտեղ «համընկնում են ՀԱՊԿ-ի, ՆԱՏՕ-ի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի շահերը»։

«Հայաստանի ու ՆԱՏՕ-ի համագործակցության սկիզբը դրվել է 1994 թ-ին, երբ Երեւանը միացավ Դաշինքի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին:

 

Մեր զինծառայողները մասնակցում են խաղաղարար գործողությունների, ինչը մեզ թույլ է տալիս ձեռք բերել անգնահատելի հմտություններ՝ մոլորակի տարբեր հատվածներում խաղաղության ապահովման գործողությունների կազմակերպման ու անցկացման հետ կապված: Բնականաբար, մենք կիսվում ենք ստացած գիտելիքներով, հմտություններով ու խաղաղարարության ժամանակակից փորձով ՀԱՊԿ-ի մեր գործընկերների հետ: Համոզված եմ, որ ՆԱՏՕ-ի հետ համագործակցությունը չի խանգարում հայ-ռուսական հարաբերություններին», - ասել է Վիգեն Սարգսյանը Lenta.ru-ի հետ հարցազրույցում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին