Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում է - Mediamax.am

9539 դիտում

Վիգեն Սարգսյանը պաշտոնական այցով Վրաստանում է


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունն այսօր պաշտոնական այցով ժամանել է Վրաստան:

ՀՀ ՊՆ լրատվական ծառայության հաղորդմամբ, Թբիլիսիում կայացել է Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարներ Վիգեն Սարգսյանի եւ Լեւան Իզորիայի առանձնազրույցը, որին հաջորդել է երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների պատվիրակությունների հանդիպումն ընդլայնված կազմով:

 

Քննարկվել են հայ-վրացական ռազմական համագործակցությունն ու ապագա ծրագրերը: Կողմերը անդրադարձել են նաեւ տարածաշրջանային անվտանգության խնդիրներին:

 

Բանակցություններն ավարտվել են Հայաստանի եւ Վրաստանի պաշտպանության նախարարությունների միջեւ երկկողմ համագործակցության 2017թ. ծրագրի ստորագրման արարողությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին