Հաստատվել է ռազմաարդյունաբերական զարգացման ռազմավարությունը - Mediamax.am

9384 դիտում

Հաստատվել է ռազմաարդյունաբերական զարգացման ռազմավարությունը


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կառավարությունն այսօր հավանության է տվել «Ռազմաարդյունաբերական եւ ռազմատեխնիկական քաղաքականության ռազմավարությունը ՀՀ նախագահի կարգադրության նախագծին:

ՀՀ Պաշտպանության նախարարի տեղակալ Արա Նազարյանն ասել է, որ փաստաթղթի ընդունումը կնպաստի ՀՀ ռազմական արդյունաբերության համակարգային բարեփոխումների իրականացմանը:

 

Նախագծի ընդունմամբ կկարգավորվեն իրավաբանական անձանց, անհատ ձեռնարկատերերի, ՀՀ գործադիր մարմինների միջեւ հարաբերությունները ռազմարդյունաբերական համալիրում պետական ռազմարդյունաբերական քաղաքականության ձեւավորման եւ իրականացման հարցերում:

 

Պետության տնտեսական ու ֆինանսական հնարավորությունների շրջանակներում կընդլայնվեն ներհանրապետական արտադրության տեսականին, իսկ ՀՀ զինված ուժերն ու այլ զորքերը կապահովվեն ժամանակակից սպառազինությամբ եւ ռազմական տեխնիկայով:

 

Մինչ 2020թ. Քաղաքականության գերակա ուղղություն են հանդիսանում

մետաղամշակող կենտրոնների եւ ճշգրիտ դետալներ մշակող հաստոցային պարկի ստեղծումը, ռադիոէլեկտրոնային սարքավորումների ու դետալների հավաքման արտադրության ստեղծումը, կոմպոզիտային նյութերի, բարձր, գիտատարողունակ ու մրցունակ տեխնոլոգիաների յուրացումը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին