Ավելի քան 50 մարտական անձնակազմ մրցույթի է պատրաստվում - Mediamax.am

10454 դիտում

Ավելի քան 50 մարտական անձնակազմ մրցույթի է պատրաստվում


Լուսանկարը` Ռուսաստանյան ռազմակայանի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված Ռուսաստանյան ռազմակայանում մեկնարկել է մոտոհրաձգային եւ տանկային ստորաբաժանումների նախապատրաստումը «Տանկային բիաթլոն» եւ «Սուվորովյան գրոհ» համաբանակային մրցույթների ընտրական փուլերին:

Ինչպես հայտնել է ռազմակայանի մամուլի ծառայությունը, 2017թ. նախատեսված մրցույթների պատրաստմանը մասնակցում են Т-72Б տանկերի եւ Հետեւակի մարտական մեքենաների (ՀՄՄ-2) ավելի քան 50 անձնակազմեր:

 

«Ալագյազ» բարձրադիր զորավարժարանի հատուկ մշակված ուղիների եւ տանկադրոմի վրա զինծառայողների հետ անցկացվում են տանկերի եւ ՀՄՄ-ների վարման դասընթացներ: Տանկիստներն ու մոտոհրաձիգները  սովորելու են ճիշտ եւ առավել արագ հաղթահարել արգելքները:

 

Մրցույթին նախապատրաստման ընթացքում ՀՄՄ-երի եւ տանկերի մեխանիկ-վարորդները պետք է անցնեն շուրջ 1000 կմ 50 ժամ տեւող գործնական վարման վարժանքի շրջանակում եւ ավելի քան 20 անգամ կատարեն ուսումնական հրաձգությունների վարժությունները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին