Պաշտպանության նախարարությունը գործարկել է «Թեժ գիծը» - Mediamax.am

6684 դիտում

Պաշտպանության նախարարությունը գործարկել է «Թեժ գիծը»


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունում գործարկվել է «Թեժ գիծ» ծառայությունը:

Յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 09.00-ից մինչեւ 18.00-ը 1-28 անվճար հեռախոսահամարով քաղաքացիները կարող են ներկայացնել զինված ուժերին վերաբերող խնդիրները:

 

Շուտով քաղաքացիները հնարավորություն կունենան նաեւ ոչ աշխատանքային ժամերին 1-28 հեռախոսահամարին հեռախոսազանգի միջոցով փոխանցել հաղորդագրություն եւ հետադարձ կապի համար կոնտակտային տվյալներ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին