ՀՀ-ն մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը - Mediamax.am

5967 դիտում

ՀՀ-ն մասնակցել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի հանդիպմանը


Մովսես Հակոբյանը
Մովսես Հակոբյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում մասնակցել է ԶՈՒ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով Հյուսիսատլանտյան դաշինքի ռազմական կոմիտեի հանդիպմանը:

ՀՀ ՊՆ-ում նշել են, որ հանդիպման ընթացքում անցկացվել է երկու նիստ` Աֆղանստանում «Վճռական աջակցություն» առաքելությանը, ինչպես նաեւ «Փոխգործունակության հարթակ» նախաձեռնությանը ներգրավված պետությունների ձեւաչափերով:

 

«Վճռական աջակցություն» ձեւաչափով նիստը նվիրված է եղել Աֆղանստանում կոալիցիոն երկրների ռազմական հանձնառությունների շուրջ կարծիքների փոխանակմանն ու ուղենիշների համաձայնեցմանը:

 

«Փոխգործունակության հարթակ» ձեւաչափով նիստի շրջանակում քննարկվել են ՆԱՏՕ-ի եւ գործընկեր պետությունների զինված ուժերի միջեւ օպերատիվ համատեղելիության զարգացմանը եւ միջազգային կայունությանն առնչվող հարցեր:

 

Նիստերին հաջորդել է Մովսես Հակոբյանը հանդիպումը ԱՄՆ զինված ուժերի շտաբերի պետերի միավորված կոմիտեի նախագահ, գեներալ Ջոզեֆ Դենֆորդի հետ, որի ընթացքում քննարկվել են պաշտպանության ոլորտում հայ-ամերիկյան համագործակցության գերակայությունները եւ դրանց զարգացման հեռանկարները:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին