Վիգեն Սարգսյանը տեսակամուրջ է անցկացրել հայ խաղաղապահների հետ - Mediamax.am

6353 դիտում

Վիգեն Սարգսյանը տեսակամուրջ է անցկացրել հայ խաղաղապահների հետ


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ զինված ուժերի կազմավորման 25-րդ տարեդարձին ընդառաջ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը տեսակամուրջի միջոցով ողջունել է Աֆղանստանում, Կոսովոյում եւ Լիբանանում ծառայող հայ խաղաղապահներին:

Վիգեն Սարգսյանն ընդգծել է, որ Հայաստանի ռազմաքաղաքական ղեկավարությունն անչափ բարձր է գնահատում այն ծառայությունը, որն աշխարհի տարբեր անկյուններում բարեխղճորեն կատարում են հայկական զորախմբերը՝ ոչ միայն ներդրում ունենալով միջազգային անվտանգության ապահովման եւ խաղաղության պահպանման գործում, այլեւ բարձր պահելով Հայաստանի ու հայոց բանակի հեղինակությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին