Զորամասում զինվոր է հանկարծամահ եղել - Mediamax.am

7067 դիտում

Զորամասում զինվոր է հանկարծամահ եղել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարության N զորամասի տարածքում հանկարծամահ է եղել ժամկետային զինծառայող Սարգիս Սամվելի Ափինյանը (ծնվ. 1998թ., Արմավիրի զ/կ), տեղեկացնում է ՊՆ-ն:

ՀՀ Քննչական կոմիտեի հաղորդագրության համաձայն՝ հունվարի 26-ին՝ ժամը 16:20-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, կուրսանտ Սարգիս Ափինյանի ինքնազգացողությունը զորամասի շարահրապարակում կտրուկ վատացել է: Զինծառայողը տեղափոխվել է զորամասի բուժկետ: Ժամը 17:35-ի սահմաններում նրա մոտ գրանցվել է կենսաբանական մահ:

 

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին