ՌԴ հրետանավորները վարժանքներ են կատարում «Գրադ»-ով - Mediamax.am

9721 դիտում

ՌԴ հրետանավորները վարժանքներ են կատարում «Գրադ»-ով


Լուսանկարը` Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայան

Լուսանկարը` Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայան

Լուսանկարը` Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայան

Լուսանկարը` Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայան


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում տեղակայված ՌԴ ռազմակայանի հրետանային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորավարժարաններում, ձմեռային ուսումնական շրջանի ստուգարքին պատրաստվելիս, անցել են ստուգիչ հրաձգությունների կատարմանը:

Ընդհանուր առմամբ վարժանքներում ներգրավվել է 100 զինծառայող, ինչպես նաեւ ռազմական տեխնիկայի 30 միավոր:

 

Մարտական հրաձգությունների մեկնարկից առաջ երեք օր հրետանավորները ծովի մակարդակից ավելի քան 2 հազ. մետր բարձրության վրա իրականացրել են զենքերի տեխնիկական սպասարկման միջոցառումները:

 

Մարտական հրաձգությունների ընթացքում զինծառայողները խոցել են պայմանական հակառակորդի թիրախները ԲՄ-21 «Գրադ» (ՀԿՌՀ) հրթիռային համակարգերից:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին