Վիգեն Սարգսյանը երկու նոր տեղակալ կունենա - Mediamax.am

8644 դիտում

Վիգեն Սարգսյանը երկու նոր տեղակալ կունենա


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Գործող խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո ՀՀԿ խմբակցության անդամներ Արտակ Զաքարյանն ու Արտակ Դավթյանը նշանակվելու են պաշտպանության նախարարի տեղակալներ:

Այդ մասին այսօր մամուլի ասուլիսում տեղեկացրել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

 

«Նրանք արդեն ակտիվորեն ներգրավված են, փաստացի աշխատում են:  Խորհրդարանի լիազորությունների ավարտից հետո նշանակումը կլինի», - նշել  է նախարարը:

 

Արտակ Դավթյանը ներկայում ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահն է, Արտակ Զաքարյանը՝ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին