Հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել - Mediamax.am

11822 դիտում

Հրազենային վիրավորումից զինծառայող է մահացել


Լուսանկարը` Մեդիամաքս


Երեւան: Մեդիամաքս: Այսօր՝ ժամը 08:40-ի սահմաններում, ՊՆ N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հրազենային վիրավորում է ստացել պարտադիր ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը, որը զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է:

ՀՀ Քննչական կոմիտեի նախնական տվյալներով՝ Գագիկ Մեսրոպյանը վնասվածք է ստացել ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետեւանքով:

 

Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին