Խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ կհիմնվեն - Mediamax.am

17419 դիտում

Խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ կհիմնվեն


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն (արխիվային լուսանկար)


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարել է, որ աշխատանքներ են տարվում խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ հիմնելու ուղղությամբ:

«Ներկայում ինտենսիվ ծրագիր ենք իրականացնում նաեւ բանակում լրացուցիչ ուսման կազմակերպման նպատակով: Աշխատանքներ են տարվում խոշոր զորամասերում «Թումո» կենտրոններ հիմնելու ուղղությամբ, որպեսզի զինծառայողները հնարավորություն ունենան ՏՏ ոլորտում նախնական պատրաստություն անցնել: Եթե լինեն շահագրգիռ գործընկերներ մյուս ոլորտներում եւս, որոնք կկարողանան նման փոքր ուսումնական կենտրոններ հիմնել, փոխշահավետ կլինի»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

 

Նախարարն ընդգծել է, որ բանակում լրացուցիչ կրթություն ապահովելու դեպքում կազմակերպություններն անընդհատ թարմացվող անձնակազմի բազա կարող են ունենալ:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ Տավուշի մարզի Կողբ համայնքում կառուցվող «Թումո»-ն եւս նախատեսում է բանակի հետ նախագծեր իրականացնել:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին