ՊՆ-ն անանուն հարցումով կպարզի զորամասերի ներքին իրավիճակը - Mediamax.am

20776 դիտում

ՊՆ-ն անանուն հարցումով կպարզի զորամասերի ներքին իրավիճակը


Վիգեն Սարգսյանը
Վիգեն Սարգսյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարարությունն անանուն սոցիոլոգիական հարցումներ կանցկացնի բոլոր զորացրվածների շրջանում՝ այս զորացրումից սկսած:

Այս մասին այսօր լրագրողներին հայտնել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

 

Նախարարության նոր՝ «Դիտակետ» նախագծի շրջանակում յուրաքանչյուր զորացրվածի տուն կայցելեն սոցիոլոգներ, որոնք մոտ 50 հարցից կազմված հարցաթերթի միջոցով կպարզեն զորամասում եղած հարաբերությունները, կենցաղային պայմանները, արդարության սկզբունքները եւ այլ հարցեր։

 

«Նշվելու է միայն զորամասը, ապահովելու ենք զորացրվածի անձի գաղտնիությունը, իսկ հավաքված տվյալները կպահպանվեն մեր ընդհանուր բազայում։ Արդեն սեպտեմբերին կունենանք այդ պատասխանների հիման վրա ձեւավորված ամբողջական պատկեր»,- ասել է Վիգեն Սարգսյանը։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին