Վերջին 10 օրում հակառակորդն առնվազն 8 զոհ է տվել - Mediamax.am

21726 դիտում

Վերջին 10 օրում հակառակորդն առնվազն 8 զոհ է տվել


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ վերջին տասն օրվա ընթացքում, հակառակորդի ձեռնարկած սահմանային լարվածության ու դրա հետեւանքով ձեռնարկված պատժիչ գործողությունների արդյունքում, ադրբեջանական կողմն ունի առնվազն 8 զոհ:

Նախարարն ընդգծել է, որ զոհերի թիվը հաստատված է հայկական կողմից:

 

«Ունենք դիտարկման արդյունք, բայց չունենք ապացույցներ։ Այդ զոհերը դեռեւս հուղարկավորված չեն, ու ադրբեջանական մամուլում եւս այդ մասին դեռեւս ոչ մի լուր չկա»,- ասել է Վիգեն Սարգսյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին