Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է զենքի վաճառքը Ադրբեջանին - Mediamax.am

25016 դիտում

Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է զենքի վաճառքը Ադրբեջանին


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր ասել է, որ Ադրբեջանին զենքի ցանկացած մատակարարման բացասական է վերաբերում, քանի որ «ժողովրդավարական մեխանիզմների բացակայության պատճառով Ադրբեջանն անկանխատեսելի երկիր է»:

«Այս առումովˋ լինի ռուսաստանյան, իսրայելական, թուրքական  թե ցանկացած այլ զենքի մատակարարում, նոր ռիսկեր է ստեղծում»,- նշել է Վիգեն Սարգսյանը։

 

Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությանըˋ նախարարը նկատել է.

 

«Գրեթե համոզված եմ, որ լայնածավալ պատերազմ չպետք է սկսվի, որովհետեւ դրանով Ղարաբաղի հարցը չի կարող լուծվել։ Չկա որեւէ զարգացում, որով Ղարաբաղի հարցը կարող է լուծվել հօգուտ Ադրբեջանի: Պատերազմ հրահրելը Ադրբեջանի ղեկավարության կողմից անմտություն կլինի»:

 

Խոսելով Հայաստան-Ռուսաստան փոխգործակցության մասինˋ Վիգեն Սարգսյանը նշել է, որ այն պարբերաբար ընդլայնվում է:

 

«Այն խնդիրները, որ մենք բարձրացնում ենք երկխոսության ընթացքում, շատ ավելի երկարատեւ ու կայունացնող են, քան ուղղակի զենքի այս կամ այն քանակի մատակարարումը»,- եզրափակել է նախարարը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին