Վիգեն Սարգսյանը Պեկինում ռազմարդյունաբերական ընկերություն է այցելել - Mediamax.am

21411 դիտում

Վիգեն Սարգսյանը Պեկինում ռազմարդյունաբերական ընկերություն է այցելել


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը Պեկինում հյուրընկալվել է «Պոլի գրուպ» ընկերությունում։

ՀՀ ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ «Պոլի գրուպ»-ը պաշտպանական, էներգետիկ եւ հանքարդյունաբերության, անշարժ գույքի եւ մշակույթի ոլորտներում մասնագիտացած խոշորագույն ընկերություններից է Չինաստանում, իսկ մի շարք ուղղություններում՝ նաեւ առաջատարը։

 

Վերջին տարիներին ընկերությունը հսկայական առաջընթաց է գրանցել նաեւ ռազմարդյունաբերության ոլորտում՝ սպառազինության համաշխարհային շուկա ներմուծելով տարբեր զինատեսակներ, որոնք հաջողությամբ մրցակցում են այդ շուկայում առաջնային դիրքեր զբաղեցնող երկրների համանման արտադրանքի հետ։

 

Ընկերության ղեկավարության հետ հանդիպմանը կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակել ակտիվ քննարկումները՝ պաշտպանական ոլորտում համագործակցության հեռանկարների շուրջ։

 

Վիգեն Սարգսյանը շրջայց է կատարել նաեւ «Պոլի գրուպ»-ի թանգարանում, որտեղ ներկայացված են չինական մշակույթի արժեքավոր ցուցանմուշներ։

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին