ՀՀ զինված ուժերը ՌԴ-ում զորավարժության են մասնակցում - Mediamax.am

25086 դիտում

ՀՀ զինված ուժերը ՌԴ-ում զորավարժության են մասնակցում


Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Սեպտեմբերի 4-6-ը ՀՀ Զինված ուժերի հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) զորքերի վարչության պետ Արմեն Վարդանյանի գլխավորած աշխատանքային խումբը կմասնակցի Մոսկվայում եւ Աստրախանում անցկացվող ԱՊՀ-ի Հակաօդային պաշտպանության համադրման կոմիտեի նիստին եւ «Մարտական ընկերակցություն-2017» մարտական հրաձգությամբ համատեղ զորավարժությանը:

ՀՀ ՊՆ հաղորդագրության համաձայն՝ սեպտեմբերի 7-ին Աստրախանում կայանալիք «Մարտական ընկերակցություն-2017» համատեղ զորավարժության եզրափակիչ ակտիվ փուլին կմասնակցի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Մովսես Հակոբյանի գլխավորած պատվիրակությունը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին