Շարունակվում է Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան - Mediamax.am

21901 դիտում

Շարունակվում է Վիգեն Սարգսյանի այցը Չինաստան


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Այսօր առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այցելել է Չինաստանի ազգային պաշտպանության ակադեմիա։

ՊՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ Ազգային պաշտպանության ակադեմիան Չինաստանի առանցքային կրթօջախներից մեկն է, որի հետ Հայաստանը համագործակցության մեծ փորձ ունի։

 

Ակադեմիայի ղեկավար կազմի հետ հանդիպմանը Վիգեն Սարգսյանը գոհունակությամբ է խոսել կուտակված այդ փորձի մասին՝ շնորհակալություն հայտնելով հայ սպաների հանդեպ ցուցաբերված վերաբերմունքի համար։ Ըստ ակադեմիայի ղեկավարության՝ հայ զինվորականներն իրենց դրսեւորում են բացառապես դրական կողմերով եւ փայլուն արդյունքների հասնում կրթության մեջ։

 

Վիգեն Սարգսյանն ակադեմիայի սաների համար հանդես է եկել դասախոսությամբ:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին