21378 դիտում

Հայաստանում երկու ռուս զինծառայող է զոհվել


Լուսանկարը` southfront.org


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում զոհվել է ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու զինծառայող:

Ռուսական ռազմաբազայի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ ասված է.

«Հոկտեմբերի 23-ին Ալագյազ պոլիգոնում անցկացված պարապմունքներից հետո, զենքը հանձնելիս, պայմանագրային զինծառայողը անվտանգության կանոնների կոպիտ խախտմամբ պատահաբար կրակոց է արձակել ինքնաձիգից, մահացու վիրավորելով մեկ այլ պայմանագրային զինծառայողի: Վախենալով իր կատարածից, ինչպես նաև ծառայակցի մահվան համար պատասխանատվությունից, կրակոց արձակած զինծառայողը ինքնասպանություն է գործել: Կատարվում է քննություն»:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am