Մարտի 29-ին կբացվի սպառազինության ArmHiTec-2018 ցուցահանդեսը - Mediamax.am

9350 դիտում

Մարտի 29-ին կբացվի սպառազինության ArmHiTec-2018 ցուցահանդեսը


Լուսանկարը` PAN Photo (ArmHiTec-2016)


Երեւան: Մեդիամաքս: Մարտի 29-ից 31-ը «Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրում անցկացվելու է սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների «ArmHiTec-2018» միջազգային ցուցահանդեսը:

Ցուցահանդեսը նպատակ ունի ներկայացնել սպառազինության եւ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում հայկական կազմակերպությունների նվաճումները եւ երկխոսության հարթակ դառնալ մասնակից երկրների զինվորականների, գիտական եւ գործարար շրջանակների միջեւ, ինչպես նաեւ խթանել միջազգային համագործակցության հետագա ընդլայնումը:

 

Ցուցահանդեսին իրենց տաղավարներով մասնակցելու են 34 հայկական եւ 30 կազմակերպություն 14 երկրից:

 

Ցուցահանդեսին մասնակցելու են պաշտոնական պատվիրակություններ Հունաստանից, Հնդկաստանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսից, Ղազախստանից եւ այլ երկրներից:

 

«Երեւան էքսպո» ցուցահանդեսային համալիրի ավելի քան 1500 մ2 տարածքում ցուցադրվելու են սպառազինության եւ ռազմական նշանակության արտադրանքի նորագույն նմուշներ՝ կապի միջոցներ, օպտիկաէլեկտրոնային սարքավորումներ, ռոբոտատեխնիկական համալիրներ եւ այլն:

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին