Ոստիկանություն. Պատասխանատվությունը կընկնի կազմակերպիչների վրա - Mediamax.am

6439 դիտում

Ոստիկանություն. Պատասխանատվությունը կընկնի կազմակերպիչների վրա


Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ ոստիկանությունն այսօր հանդես է եկել հայտարարությամբ:

«2018թ. ապրիլի 13-ից մայրաքաղաքում մեկնարկած ապօրինի հավաքի կողմնակիցները եւ մասնակիցները շարունակաբար իրենց գործողություններով խոչընդոտում են այլոց իրավունքների, ազատությունների իրացմանը, պետական մարմինների, կազմակերպությունների բնականոն գործունությանը»,- ասված է հաղորդագրությունում:

 

Ոստիկանությունում ընդգծել են, որ մինչ օրս իրենց կողմից դրսեւորվել է հանդուրժողականություն, սակայն բազմաթիվ հայտարարություններից եւ նախազգուշացումներից հետո հավաքի կազմակերպիչները շարունակում են հակաիրավական գործողությունները:

 

«ՀՀ ոստիկանությունը կոչ է անում հավաքի կազմակերպիչներին դադարեցնել ապօրինի գործողությունները, հակառակ դեպքում՝ ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող՝ հավաքը ցրելու համաչափ գործողությունների, իսկ անհրաժեշտության դեպքում նաեւ իրավական ներգործության համաչափ միջոցների կիրառման բոլոր հետեւանքների պատասխանատվությունն ընկնում է կազմակերպիչների վրա»,- ասված է հայտարարությունում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին