Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է հակառակորդի կուտակումների տեսանյութը - Mediamax.am

6152 դիտում

Վիգեն Սարգսյանը մեկնաբանել է հակառակորդի կուտակումների տեսանյութը


Լուսանկարը` Արխիվային լուսանկար


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն այսօր հույս է հայտնել, որ «որեւէ մեկի մտքով չի անցնում, որ սահմանին հակառակորդի կուտակումների մասին մեր հրապարակած տեսանյութը կարող էր կեղծված լինել»:

«Հակառակորդը յուրաքանչյուր վայրկյան հետեւում է մեր իրադարձություններին: Նեղ մասնագիտական գիտելիքներ պետք չի ունենալ հասկանալու համար, որ առկա մարտահրավերների պարագայում մեր ներքին անկայունությունն ուղիղ ճանապարհ է հարթում նրանց կողմից գործողություններ ձեռնարկելուն:

 

Չեմ կարծում, որ մեր հայտարարությունն այդ առումով մեծ բացահայտում էր, բայց մենք պարտավոր էինք, որպես պետական կառավարման մարմին, հիշեցնել այդ խնդրի մասին», - բացատրել է նախարարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին