Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել երկկողմ կապերը - Mediamax.am

5919 դիտում

Դավիթ Տոնոյանն ու Ռիչարդ Միլսը քննարկել երկկողմ կապերը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն

Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանն ասել է, որ Հայաստանը շարունակելու է զարգացնել հարաբերությունները դաշնակիցների հետ՝ զուգահեռաբար ընդլայնելով գործընկերային համագործակցությունը:

Այդ մասին նախարարն ասել է մայիսի 18-ին՝ ընդունելով ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսին:

 

Կողմերը քննարկել են երկկողմ պաշտպանական համագործակցության եւ տարածաշրջանային անվտանգության հարցեր:

 

Հանդիպումից հետո պաշտպանության նախարարը եւ ԱՄՆ դեսպանը մասնակցել են մայիսի 14-ից 18-ը անցկացված Պաշտպանության կառավարման հարցերով միջգերատեսչական դասընթացի մասնակիցների ավարտական հավաստագրերի հանձնման արարողությանը: Միջոցառումն անցկացվել է հայ-ամերիկյան պաշտպանական համագործակցության շրջանակներում` ԱՄՆ-ի պաշտպանական ռեսուրսների կառավարման ինստիտուտի փորձագետների կողմից:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին