Կայացել է «ՏՏ-զորակոչիկների» մրցույթի առաջին փուլը - Mediamax.am

6639 դիտում

Կայացել է «ՏՏ-զորակոչիկների» մրցույթի առաջին փուլը


Լուսանկարը` ՀՀ ՊՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: Հունիսի 26-ին անցկացվել է պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման, դրանց արդյունավետ կիրառման, զորակոչիկների կարողությունները պարտադիր ժամկետային զինվորական ծառայության ընթացքում առավել արդյունավետ օգտագործելու նպատակով ՀՀ պաշտպանության նախարարության եւ «Հայտեք» կիբեռանվտանգության կենտրոնի համատեղ հայտարարած զորակոչիկների հերթական մրցույթի առաջին փուլը:

Մրցույթին մասնակցել են ծրագրավորողներ, կիբեռանվտանգության եւ ցանցային ադմինիստրացիայի ոլորտով հետաքրքրվող զորակոչիկներ:

 

Անհատական զրույցների ու առաջադրանքների միջոցով մասնագիտական հանձնաժողովն ընտրում է լավագույններին, ովքեր իրենց ժամկետային զինվորական ծառայությունը երկու տարի կհամադրեն մասնագիտական գործունեության հետ եւ հնարավորություն կստանան առավել արդյունավետ օգտագործել մասնագիտական կարողությունները՝ ներգրավվելով պաշտպանական համակարգում բարձր տեխնոլոգիական լուծումների ստեղծման եւ դրանց արդյունավետ կիրառման գործընթացին։

 

Մրցույթի առաջին փուլի մեկնարկին ներկա է եղել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին