UWC քոլեջներում հայտերը ընդունվում են մինչեւ նոյեմբերի 17-ը - Mediamax.am

19702 դիտում

UWC քոլեջներում հայտերը ընդունվում են մինչեւ նոյեմբերի 17-ը


Լուսանկարը` Danil Kolodin/IDeA


Երեւան: Մեդիամաքս: UWC Հայաստանի ազգային կոմիտեն հայտնում է, որ UWC համակարգում 2016-2018 թթ. ուսանելու համար ՀՀ քաղաքացիների հայտերը ընդունվելու են մինչեւ նոյեմբերի 17 ներառյալ:

UWC քոլեջներ ընդունվում են սոցիալապես ակտիվ եւ ստեղծագործ 16-17 տարեկան պատանիներ: UWC-ում գործում է ուսման գրանտների համակարգ, որը թույլ է տալիս ուսանողներին կրթություն ստանալ UWC քոլեջներում՝ անկախ ծնողների ֆինանսական հնարավորություններից: Ուսանողները ընտրվում են երկրների ազգային կոմիտեների կողմից:

 

Ուսման հայտերը ընդունվում են UWC Հայաստանի ազգային կոմիտեի կայքում՝ http://www.am.uwc.org/:

 

UWC-ն (United World Colleges)՝ կրթական համակարգ է, որը ստեղծվել է 1962 թ-ին: Այն ներառում է 15 քոլեջ` ԱՄՆ-ում, Կանադայում, Մեծ Բրիտանիայում, Գերմանիայում, Հայաստանում, Սինգապուրում, Իտալիայում, Հոլանդիայում, Նորվեգիայում, Հնդկաստանում, Բոսնիա եւ Հերցեգովինայում, Չինաստանում, Կոստա Ռիկայում եւ Սվազիլենդում:

 

UWC Dilijan College-ը բացվել է 2014 թվականին: Այս տարի քոլեջում սովորում են 190 պատանիներ աշխարհի 63 երկրներից՝ Ռուսաստանից, Հայաստանից, ԱՊՀ այլ երկրներից, Եվրոպայից, Մերձավոր Արեւելքից, Աֆրիկայից, Հյուսիսային ու Հարավային Ամերիկայից եւ Ավստրալիայից:

 

UWC համակարգում ընդգրկված են հայաստանցի 43 ուսանողներ, որոնցից 21-ը սովորում են UWC Dilijan College-ում:

 

UWC քոլեջներում ուսուցումը անցկացվում է Միջազգային բակալավրիատի (IB) երկամյա նախաբուհական ծրագրով՝ անգլերեն լեզվով:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին