Ընտրվել է UWC Dilijan քոլեջի զարգացման մոդելը - Mediamax.am

17736 դիտում

Ընտրվել է UWC Dilijan քոլեջի զարգացման մոդելը


Լուսանկարը` PAN Photo for IDeA


Երեւան: Մեդիամաքս: UWC Dilijan քոլեջի կառավարման խորհրդի ընտրել է կրթական հաստատության հետագա զարգացման մոդելը:

Այդ մասին ասված է UWC Dilijan քոլեջի կառավարման խորհրդի հաղորդագրության մեջ, որը ներկայացված է ստորեւ.

 

«2013 թ.-ի հուլիսին նշանակվելով UWC Dilijan քոլեջի հիմնադիր տնօրենի պաշտոնում՝ Ջոն Փադըֆութն այս երեք տարիների ընթացքում քրտնաջան աշխատել է, որպեսզի այն դառնա այս տարածաշրջանի առաջատար ուսումնական հաստատությունը: Նա եւ իր ստեղծած եւ առաջնորդած թիմն արդեն վերածել են քոլեջը Կովկասում գերազանցության առաջամարտիկի:    

 

Զարգացման հետագա փուլի ուսումնասիրության ընթացքում քոլեջի կառավարման խորհուրդը դիտարկել է զարգացման մի քանի մոդելներ: Ըստ ընտրված մոդելի՝ դպրոցը հետագայում ավելի է ինտեգրվելու հայաստանյան համատեքստում, ինչպես նաեւ ներգրավվելու է IDeA եւ RVVZ հիմնադրամների գործունեության ու նպատակների, այդ թվում իրականացվող ծրագրերի մեջ:

 

Կառավարման խորհուրդը գտնում է, որ այժմ հարմար պահ է դպրոցի ղեկավարության փոփոխության համար՝ այս նոր առաջնահերթությունները արտացոլելու համար: Ուստի, փոխադարձ համաձայնության արդյունքում, որոշվել է, որ այս ուսումնական տարվա ավարտից հետո Ջոն Փադըֆութը կթողնի UWC Dilijan քոլեջի տնօրենի պաշտոնը: 

 

Խորհուրդը մոտ ժամանակներս կնշանակի դպրոցի ժամանակավոր ղեկավարին, ով կստանձնի այդ պաշտոնը հուլիսի 1-ից: Ավելի ուշ նա կփոխանցի այն Ջոն Փադըֆութի մշտական հետնորդին, որը կնշանակվի մանրակրկիտ ընտրության արդյունքում:

 

«Կառավարման խորհրդի անունից ցանկանում եմ անկեղծ երախտագիտություն հայտնել Ջոն Փադըֆութին այս երեք տարիների ընթացքում UWC Dilijan քոլեջում իրականացրած աշխատանքի եւ նվաճումների համար, եւ նրան ցանկանալ ամենալավն իր հետագա գործունեության մեջ»,- ասել է UWC Dilijan քոլեջի  կառավարման խորհրդի ղեկավար Վերոնիկա Զոնաբենդը: 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին