Մայիսի 27-ից 29-ը կկայանա երկրորդ «Լսարանը» - Mediamax.am

12640 դիտում

Մայիսի 27-ից 29-ը կկայանա երկրորդ «Լսարանը»


Լուսանկարը` lsaran.org

Լուսանկարը` lsaran.org


Երեւան: Մեդիամաքս: Մայիսի 27-29-ին մերձմոսկովյան «Վինոգրադովո Holiday Inn»-ում տեղի կունենա երկրորդ ամենամյա կրթական «Լսարան» համաժողովը:

 

Ինչպես Մեդիամաքսին հայտնել է նախագծի նախաձեռնող եւ ղեկավար Եվգենիա Տերյանը, այս տարի կազմակերպիչները ակնկալում են շուրջ 500 մասնակից, ավելի քան 40 դասախոս եւ 20 կամավոր: Միջոցառման ծրագրում ներառված են վարպետության դասեր, համերգներ եւ բեմականացումներ, երեխաների եւ դեռահասների համար ծրագրեր:

 

«2016թ. մեր թիմը մասնակցության համար առաջարկում է ավելի շատ հետաքրքիր ձեւաչափեր ինչպես մեծահասակների, այնպես էլ նրանց երեխաների համար: Մասնակիցներին առաջարկվում է այցելել տարբեր թեմաներով դասախոսություններ՝ քաղաքականություն, տնտեսագիտություն, բժշկություն, արվեստ եւ սպորտ, ճարտարապետություն եւ պատմություն, խոհարարություն եւ բիզնես, դուդուկի եւ հայկական խոհանոցի վարպետության դասեր, հայկական կոնյակի համտեսումներ, ինչպես նաեւ հայկական տարազների հետ կապված դասախոսություններին վիրտուալ մասնակցություն: Դեռահասները եզակի հնարավորություն կունենան իրենց ուժերը փորձելու ֆիլմ նկարահանելու մեջ. մասնագետների ղեկավարմամբ նրանք հետաքրքրաշարժ կարճամետրաժ ֆիլմեր կնկարահանեն «Լսարան-2016»-ի մասին»,- նշել է Եվգենիա Տերյանը:

 

Այս տարի «Լսարանը» կայցելեն սովետական եւ հայկական սպորտի լեգենդներ Նիկիտա Սիմոնյանն ու Շավարշ Կարապետյանը: Աննա Մազմանյանը եւ Գայանե Բրեիովան մասնակիցներին կզարմացնեն հանրահայտ հայկական ճաշատեսակների նկատմամբ նոր մոտեցումներով, իսկ Գոռ Նահապետյանը, Աիդա Վարդանյանը եւ Նիկոլայ Պետրոսյանը կկիսվեն բիզնեսի հետ կապված սեփական փորձով ու մտորումներով:

 

«Ուզում եմ եւս մեկ անգամ նշել, որ մասնակիցները վճարում են միայն իրենց բնակության եւ սննդի համար: Դասախոսները անվճար են ելույթ ունենալու: Դասասենյակների վարձն ու այլ ծախսերը հոգում են հովանավորները», - ասել է Եվգենիա Տերյանը:

 

Առաջին «Լսարանը» տեղի է ունեցել 2015թ. մայիսին: Այն ժամանակ համաժողովն այցելել է 311 մասնակից եւ ավելի քան 30 դասախոս:

 

Մասնակիցների գրանցումը եւ ամբողջական ծրագիրը հասանելի են www.lsaran.org կայքում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին