Կհստակեցվի դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը - Mediamax.am

8784 դիտում

Կհստակեցվի դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը


Լուսանկարը` ՀՀ ԿԳՆ մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանն այսօր ասել է, որ Հայաստանում օտար լեզուների` մասնավորապես ռուսաց լեզվի զարգացման հայեցակարգի մշակման աշխատանքները ներկայում ամփոփման փուլում են:

Այս մասին նախարարն ասել է Հայաստանում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինի հետ հանդիպմանը:

 

Լեւոն Մկրտչյանն ընդգծել է, որ այդ հայեցակարգով կհստակեցվի հանրակրթական դպրոցներում օտար լեզուների դասավանդման խնդիրը, ինչպես նաեւ օտար լեզուների ուսուցիչներին ներկայացվող պահանջները եւ համապատասխան մեթոդաբանությունը:

 

Կողմերը քննարկել են նաեւ ՌԴ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալու նպատակով 2017-18 ուստարվա համար ՀՀ ԿԳՆ-ի եւ ՌԴ գիտության եւ մշակույթի ռուսական կենտրոնի հետ համատեղ հայտարարված մրցույթին վերաբերող հարցեր:

 

Անդրադարձ է եղել նաեւ ՌԴ ֆինանսավորմամբ իրականացվող «Կայուն դպրոցական սնունդ» ծրագրին, Հայաստանում Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական համալսարանի մասնաճյուղի հետագա գործունեությանը:

 

Իվան Վոլինկինը նշել է, որ կրթության ոլորտում իրականացվող համատեղ ծրագրերը դինամիկ են զարգանում, իսկ հարցերը կարգավորվում են փոխըմբռնման եւ փոխահամաձայնեցման մթնոլորտում:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին