4652 դիտում

FAST-ի կրթաթոշակային ծրագիրը ներկայացվել է ԵՊՀ-ում


Լուսանկարը` FAST

Լուսանկարը` FAST


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) 2018-2019 ուստարվա համար նախատեսված կրթաթոշակային ծրագիրը բաց է հայտերի համար:

FAST-ի փոխնախագահ Ստեփան Մարգարյանն այսօր ԵՊՀ ասպիրանտներին, ուսանողներին եւ պրոֆեսորադասախոսական կազմին ներկայացրել է ծրագիր՝ նշելով, որ նպատակն է ասպիրանտներին ու հայցորդներին աջակցել թեկնածուի աստիճան ստանալու նպատակով ՀՀ առաջատար բուհերում զբաղվել հետազոտական աշխատանքով:   

Ծրագրի շահառու կարող են լինել բնական գիտությունների, տեղեկատվական տեխնոլոգիաների, ճարտարագիտության եւ մաթեմատիկայի (STEM) բնագավառներում գիտությունների թեկնածուի աստիճանի ձեռքբերմանն ուղղված հետազոտություններ:


«Ծրագիրը եզակի հնարավորություն է երիտասարդների համար, որը տրամադրում է ֆինանսական եւ ինստիտուցիոնալ աջակցություն, ինչը թույլ է տալիս լիարժեքորեն զբաղվել գիտական աշխատանքով, ապահովել գիտական արդյունքներ ու ստեղծել առաջադեմ տեխնոլոգիաներ»,- ասել է Ստեփան Մարգարյանը:

ԵՊՀ պրոռեկտոր Ռուբեն Մարկոսյանը Մեդիամաքսին ասել է, որ կրթաթոշակային ծրագիրը լուրջ խթան կարող է դառնալ բնագիտական ուղղություններում երիտասարդ հետազոտողների հետաքրքրությունը բարձրացնելու համար:

«Հայաստանի պայմաններում սա լիարժեք կրթաթոշակ է, որով երիտասարդ ասպիրանտը կարող է իր սոցիալական հարցերը հոգալ եւ կենտրոնանալ գիտական-հետազոտական աշխատանքի վրա։ Սա երիտասարդին հնարավորություն է տալիս իսկապես զբաղվել գիտությամբ եւ հասնել հաջողությունների։ Այն կնպաստի, որ նրանք կայանան Հայաստանում եւ չլքեն երկիրը»,- ասել է նա:

FAST-ի կրթաթոշակային ծրագրով յուրաքանչյուր տարի գիտությունների թեկնածուի աստիճանի հավակնող ապագա ուսանողների եւ հայցորդների համար առաջարկվում է 5 ամբողջական կրթաթոշակ (տարեկան $ 7000), 25 մասնակի կրթաթոշակ՝ (տարեկան $ 3500) եւ 10 ամբողջական կրթաթոշակ իգական սեռի ներկայացուցիչների համար (տարեկան $ 7000):

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:

Մեր ընտրանին
banks.am
itel.am
sport
bravo.am