Կովկասյան երկրները շուտով կզրկվեն բազմավեկտոր քաղաքականություն վարելու հնարավորությունից, կարծում է Ֆյոդոր Լուկյանովը - Mediamax.am

4045 դիտում

Կովկասյան երկրները շուտով կզրկվեն բազմավեկտոր քաղաքականություն վարելու հնարավորությունից, կարծում է Ֆյոդոր Լուկյանովը


Ֆյոդոր Լուկյանովը
Ֆյոդոր Լուկյանովը

Լուսանկարը` http://i1.ytimg.com


Երեւան: Մեդիամաքս: Ռուսաստանի արտաքին եւ պաշտպանական քաղաքականության Խորհրդի նախագահ Ֆյոդոր Լուկյանովը կարծում է, որ Եվրամիությունը կշարունակի իր քաղաքականությունը նախկին խորհրդային երկրների նկատմամբ, սակայն արդեն ոչ Արեւելյան գործընկերություն նախաձեռնության շրջանակներում:

Այսօր ելույթ ունենալով Երեւանում անցկացվող «Կովկաս 2013» թեմայով միջազգային համաժողովում, ռուսաստանցի քաղաքագետն ասել է, որ ԵՄ տապալեց իր առաքելությունը Արեւելյան գործընկերության շրջանակներում եւ այժմ «անհրաժեշտ է, որպեսզի վերջինս արմատական ձեւով վերաիմաստավորի այն, թե ինչ կարող է եւ պիտի անի ապագայում»: 

 

«Բրյուսելը պետք է նոր մոտեցում փնտրի, կամ էլ հաշտվի ԱՄՆ կրտսեր գործընկերոջ կարգավիճակին»,- ասել է Ֆյոդոր Լուկյանովը: 

 

Խոսելով եվրասիական ինտեգրացման գործընթացի մասին` նա ասել է, որ այն որոշակի փորձ է Ռուսաստանի համար հասկանալու, թե «ով  է նա եւ ովքեր են իր կողքին»:

 

«Ուկրաինան «գլխավոր ճակատամարտն էր», եւ քանի դեռ պարզ չէր, ինչպիսին է լինելու դրա ավարտը, հայկական գործոնը շատ կարեւոր դարձավ Ռուսաստանի ղեկավարության համար: Հայկական ուղղությունը դարձավ հիմնական, եւ Ռուսաստանը հնարավորին բոլոր ձեւերով նպաստեց այդ ընտրությանը (խմբ- Հայաստանի ընտրությունը հօգուտ Մաքսային միության) եւ իր վրա վերցրեց նոր հավելյալ պարտավորություններ, որոնք այժմ ոչ մի կերպ չի կարող խախտվել»,- ասել է ռուսաստանցի փորձագետը:

 

Նրա կարծիքով, այժմ Ռուսաստանն ու ԱՄՆ գտնվում են մի իրավիճակում, որը շատ նման է «սառը պատերազմին»:

 

«Սա նշանակում է, որ այն երկրները, որոնք մինչեւ այժմ բազմավեկտոր արտաքին քաղաքականություն վարելու հնարավորություն ունեին, կզրկվեն դրանից: Անվերջ մանեւրել հնարավոր չէ: Որքանով են Հայաստանը, Ադրբեջանն ու Վրաստանը պատրաստ այս վերջնական ընտրությանը, այսօր դժվար է ասել»,- ասել է ռուսաստանցի քաղաքագետը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին