Ֆրանսիան խորապես ցնցված է ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ - Mediamax.am

3781 դիտում

Ֆրանսիան խորապես ցնցված է ադրբեջանական գերության մեջ Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ


ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը
ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը

Լուսանկարը` gilljan.livejournal.com


Երեւան: Մեդիամաքս: Ֆրանսիան խորապես ցնցված է օգոստոսի 8-ին Ադրբեջանում գերության մեջ Հայաստանի քաղաքացի Կարեն Պետրոսյանի մահվան մասին տեղեկություններով:

Այդ մասին, պատասխանելով լրագրողի հարցին, հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակ Ռոմեն Նադալը:

 

«Ֆրանսիան ցավակցում է Կարեն Պետրոսյանի ընտանիքին: Կոչ ենք անում Ադրբեջանի իշխանություններին արագորեն վերադարձնել նրա մարմինը եւ ամբողջապես լույս սփռել նրա մահվան հանգամանքների վրա»,- ասել է Ռոմեն Նադալը:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ, ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության,  Կարեն Պետրոսյանը «անսպասելի մահացել էր անհայտ պատճառով»: Իր մտահոգությունը Կարեն Պետրոսյանի մահվան կապակցությամբ ավելի վաղ հայտնել էր նաեւ ԱՄՆ պետդեպարտամենտը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին