Երեւան է ժամանել ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը - Mediamax.am

3129 դիտում

Երեւան է ժամանել ամերիկացի միջնորդ Ջեյմս Ուորլիքը


Ջեյմս Ուորլիքը
Ջեյմս Ուորլիքը

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Երեւան է ժամանել ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Ինչպես հաղորդում է Մեդիամաքս-ը, այսօր նախատեսված են ամերիկացի միջնորդի հանդիպումները Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

 

«Իմ այցի նպատակն է շարունակել այն քննարկումները, որոնք տեղի ունեցան ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի ՝ Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հետ Ուելսում անցկացրած եռակողմ հանդիպման ժամանակ: Ջոն Քերիի հետ հանդիպումը շատ արդյունավետ էր եւ անկեղծ: Երկու նախագահներն էլ համաձայնել են շարունակել բանակցային գործընթացը»,- այսօր լրագրողներին ասել է Ջեյմս Ուորլիքը:    

 

Ամերիկացի համանախագահը նշել է, որ գալիք շաբաթ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները ներկա են գտնվելու ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի բացմանը Նյու-Յուրքում:

 

«Հուսով ենք՝ կողմերը կօգտագործեն այս հնարավորությունը հանդիպելու եւ բանակցությունները շարունակելու համար: Իմ պատկերացմամբ, երկու երկրների նախագահներն արդեն ընդունել են նաեւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի առաջարկը՝ հոկտեմբերին Փարիզում հանդիպելու մասին»,- ասել է ամերիկացի դիվանագետը:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին