Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը - Mediamax.am

4357 դիտում

Հայաստան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը


Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը
Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը

Լուսանկարը` gbtimes.com


Երեւան: Մեդիամաքս: Հոկտեմբերի 23-ին պաշտոնական այցով Երեւան կայցելի Գերմանիայի արտաքին գործերի նախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:

Նախարարին կընդունի ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

 

Հոկտեմբերի 23-ին տեղի կունենան Հայաստանի եւ Գերմանիայի արտաքին գործերի նախարարների բանակցությունները, որոնց կհետեւի համատեղ մամլո ասուլիս։

 

Նույն օրը Գերմանիայի արտգործնախարարը կայցելի Ծիծեռնակաբերդ, որտեղ հարգանքի տուրք կմատուցի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

 

Մեդիամաքս-ը հիշեցնում է, որ 2013թ. մարտին Հայաստան էր այցելել Գերմանիայի Բունդեսթագի նախագահ Նորբերթ Լամմերթը, իսկ 2012թ. մարտին Երեւանում էր գտնվում ԱԳ նախարար Գիդո Վեստերվելլեն:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին