Իսրայելի նախագահը կարեւորել է Հայաստանի հետ երկխոսությունը - Mediamax.am

1931 դիտում

Իսրայելի նախագահը կարեւորել է Հայաստանի հետ երկխոսությունը


Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը
Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը

Լուսանկարը` huffpost.com


Երեւան: Մեդիամաքս: ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանն այսօր Երուսաղեմում հանդիպել է Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինի հետ:

Իսրայելի նախագահը վստահություն է հայտնել, որ ՀՀ ԱԳ նախարարի այցը կնպաստի երկկողմ հարաբերությունների ամրապնդմանը:

 

Կողմերը կարեւորել են քաղաքական երկխոսության աշխուժացումը, ինչը նրանց համոզմամբ՝ հնարավորություն կընձեռի ընդլայնել համագործակցությունը նաեւ այլ բանագավառներում:

 

Հանդիպմանը քննարկվել է հայ եւ հրեա ժողովուրդների համատեղ պատասխանատվությունը՝ մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ:

 

Մեդիամաքսը հիշեցնում է, որ ս.թ. հունվարին Իսրայելի նախագահը ՄԱԿ-ում խոսել էր 1915թ. Հայոց ցեղասպանության եւ Խոջալուի մասին, եւ այդ դեպքերը համեմատական մեկ նժարի վրա դնելու փորձն առաջացրել էր Իսրայելի հայ համայնքի վրդովմունքը: Վերջինիս ի պատասխան, Ռեուվեն Ռիվլինի գրասենյակից փոխանցել էին, որ ապրիլի 24-ին «նախագահը մեծ քայլ է կատարելու հայերին ընդառաջ»:  

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին