ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար - Mediamax.am

8093 դիտում

ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար


Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկեւիչսը
Էդվարդ Նալբանդյանն ու Էդգարս Ռինկեւիչսը

Լուսանկարը` REUTERS


Երեւան: Մեդիամաքս: Լատվիայի արտգործնախարար Էդգարս Ռինկեւիչսը կարծում է, որ ԵՄ-ն կարող է վերացնել վիզային ռեժիմը Հայաստանի համար:

«Մենք վիզային ռեժիմի ազատականացման հնարավորություն ենք ընձեռնում բոլոր գործընկերներին: Հայաստանի ու Ադրբեջանի հարցում որոշակի զարգացում ենք արձանագրել: Եթե Հայաստանը կամ Ադրբեջանը ցանկություն հայտնեն ու բոլոր չափանիշները կատարվեն, ես հիմքեր չեմ տեսնում նման հնարավորություն չտրամադրելու համար», - ասել է Լատվիայի ԱԳՆ ղեկավարը «Կոմերսանտ» թերթին տված հարցազրույցում:

 

Էդգարս Ռինկեւիչսը մեկնաբանել է նաեւ Հայաստանի հետ նոր համաձայնագրի կնքման շուրջ բանակցությունների հարցը:

 

«Այդ հարցը մենք քննարկել ենք դեռ հունվարին՝ ԵՄ-ՀՀ Խորհրդի նիստին: Մենք պատրաստ ենք Երեւանի հետ բանակցություններ սկսել նոր համաձայնագրի շուրջ, որը հիմնված կլինի Հայաստանի հետ դեռ 2013 թ-ից ունեցած մեր մշակումների վրա, այսինքն` Ասոցացման համաձայնագրի նախագծից: Սակայն սկզբունքային տարբերությունն այն է, որ Հայաստանն արդեն Եվրասիական տնտեսական միության անդամ է: Եվ մենք պետք է ուղիներ փնտրենք, որպեսզի Հայաստանի՝ ԵՏՄ անդամի պարտավորությունները չհակասեն Եվրամիության հետ հարաբերությունների զարգացմանը մի շարք ուղղություններով», - ասել է լատվիացի նախարարը:

 

Այս հղումով կարող եք կարդալ Էդգարս Ռինկեւիչսի՝ Մեդիամաքսին ավելի վաղ տրված հարցազրույցը:

 

 

 

 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին