ԵՀՔ նոր փաստաթղթում արտացոլված են ՀՀ առաջարկները - Mediamax.am

5771 դիտում

ԵՀՔ նոր փաստաթղթում արտացոլված են ՀՀ առաջարկները


ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը
ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը

Լուսանկարը` ՀՀ Արտաքին գործերի մամուլի ծառայություն


Երեւան: Մեդիամաքս:  ՀՀ արտգործնախարարի տեղակալ Կարեն Նազարյանը Բրյուսելում հայտարարել է, որ Հայաստանի կողմից արված առաջարկություններն արտացոլվել են Եվրոպական հարեւանության քաղաքականության (ԵՀՔ) վերանայման փաստաթղթում:

 

Ինչպես հաղորդում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, Կարեն Նազարյանն այս մասին հայտարարել է նոյեմբերի 23-ին՝ ԵՄ Արեւելյան գործընկերության ավագ պաշտոնյաների հերթական հանդիպմանը:

 

«Հայաստանի կողմից արված առաջարկություններն արտացոլվել են ԵՀՔ վերանայման փաստաթղթում, մասնավորապես, ԵՄ կողմից գործընկեր պետությունների նկատմամբ տարբերակված մոտեցման որդեգրումը, ինչը հնարավորություն կտա լիովին օգտագործել կողմերի ներուժն ու կարողությունները՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում ԵՄ-ի հետ համագործակցությունը առաջ մղելու համար»,- հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալը:

 

Նա կարեւորել է տարբեր ինտեգրացիոն գործընթացների միջեւ համագործակցության խթանումը։

 

Հանդիպմանը քննարկվել է նաեւ Հայաստան-ԵՄ հարաբերություններում վերջին զարգացումներին, այդ թվում՝ նոր իրավական փաստաթղթի շուրջ Երեւանի եւ Բրյուսելի միջեւ մեկնարկելիք բանակցություններին ու ԵՄ մի շարք ծրագրերին Հայաստանի մասնակցության հետ կապված հարցեր։ 

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին