Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վերանայումն ամբողջապես բացառված չէ - Mediamax.am

7208 դիտում

Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վերանայումն ամբողջապես բացառված չէ


Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը
Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը համոզված է, որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման դեպքում Մոսկվան Հայոց ցեղասպանության հարցը կօգտագործի որպես ճնշման լծակ Թուրքիայի դեմ:

Մեդիամաքսի խնդրանքով մեկնաբանելով ՌԴ Պետդումայում Հայոց ցեղասպանության հերքման համար քրեական պատասխանատվություն նախատեսող օրինագծի շրջանառումը, Սերգեյ Մինասյանն ասել է, որ Ռուսաստանը կփորձի Թուրքիայի հետ հարաբերություններում օգտագործել Հայոց ցեղասպանության գործոնը ճիշտ այնպես, ինչպես ժամանակին դա արել եւ անում են ԱՄՆ-ն եւ եվրոպական մի շարք երկրներ:

 

«Հայկական հարցը, ընդհանուր առմամբ, Թուրքիայի վրա ազդելու ամենաարդյունավետ լծակներից մեկն է: Դա շատ լավ հասկանում են թե Թուրքիայում, թե Ռուսաստանում»,- ասել է Սերգեյ Մինասյանը:

 

Քաղաքագետի խոսքով՝ ռուս-թուրքական հարաբերությունների էլ ավելի սրման դեպքում չի կարելի բացառել այլ զարգացումներ, մասնավորապես՝ ռուս-թուրքական մի շարք համաձայնագրերի, այդ թվում՝ Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի վերանայումը:

 

«Սակայն եթե Թուրքիան կարողանա սիրաշահել Ռուսաստանին՝ ընդառաջելով ռուսական կողմի պահանջներին, ապա այս համատեքստում կարող ենք լուրջ զարգացումներ չակնկալել»,- ասել է Սերգեյ Մինասյանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին