Բրիտանիայի դեսպան. ՀՀ վարչապետը տպավորիչ օրակարգ է հաստատել - Mediamax.am

7700 դիտում

Բրիտանիայի դեսպան. ՀՀ վարչապետը տպավորիչ օրակարգ է հաստատել


Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը
Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթը

Լուսանկարը` Photolure


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Ջուդիթ Ֆարնուորթն այսօր ասել է, որ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը բարեփոխումների «տպավորիչ օրակարգ է հաստատել»:

«Կարծում եմ՝ ոչ ոք չի կարող ժխտել, որ Հայաստանի տնտեսությունը բարդ վիճակում է: Դեռ շատ վաղ է խոսել վարչապետի հայտարարած բարեփոխումների հաջողության մասին, սակայն մենք կշարունակենք հետեւել դրանց ընթացքին՝ առաջարկելով Միացյալ Թագավորության փորձը»,- ասել է դեսպանը:

 

Ջուդիթ Ֆարնուորթի խոսքով՝ կոռուպցիան շարունակում է մնալ Հայաստանի տնտեսությանն ամենամեծ վնաս հասցնող երեւույթը:

 

«Կոռուպցիայի դեմ պայքարը եւ արդարադատության ոլորտի բարեփոխումները պետք է լինեն ներքին բարեփոխումներին ուղղված առաջնային քայլերը»,- ասել է դեսպանը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին