ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 2017-ին կստորագրվի - Mediamax.am

5151 դիտում

ՀՀ-ԵՄ համաձայնագիրը 2017-ին կստորագրվի


Պյոտր Սվիտալսկին
Պյոտր Սվիտալսկին

Լուսանկարը` PAN Photo


Երեւան: Մեդիամաքս: Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին այսօր ասել է, որ կան բոլոր նախադրյալները առաջիկա ամիսներին Հայաստան-ԵՄ շրջանակային համաձայնագրի ստորագրման համար:

«Կոնկրետ ամսաթիվ չեմ կարող նշել, բայց հաշվի առնելով մինչեւ այս պահը եղած բանակցությունների դինամիկ զարգացումը, կարող եմ ասել, որ 2017-ին համաձայնագիրը կբերվի վերջնական տեսքի»,- լրագրողների հետ զրույցում ասել է ԵՄ դեսպանը:

 

Պյոտր Սվիտալսկին ընդգծել է, որ բանակցություններն ընթանում են բավական արագ, սակայն կան «բաց խնդիրներ, որոնց լուծման համար ժամանակ է անհրաժեշտ»:

 

«Այդ խնդիրներն արտահայտվում են ոչ միայն Հայաստանի՝ ԵԱՏՄ-ին անդամակցելու փաստով, այլ նաեւ ԵՄ-ի կողմից ներդրումների պաշտպանության ոլորտում որոշակի փոփոխություններով»,-ասել է դեսպանը:

 

Խոսելով ընթացիկ տարվա ծրագրերի մասին՝ Պյոտր Սվիտալսկին առանձնացրել է հինգ առաջնահերթություններ, որոնք ԵՄ աջակցությամբ իրականացվելու են Հայաստանում:

 

«Մենք մեր ներդրումն ենք ունենալու ընտրական գործընթացի լավ կազմակերպման, բիզնես միջավայրի բարելավման, կոռուպցիայի դեմ պայքարի, մարդու իրավունքների եւ դատական համակարգի բարելավման գործում»,-ասել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարը:

Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:




Մեր ընտրանին